News

Անաղարտ պահենք մեր մայրենին

Educational 2016-03-07

Հինգերորդ դասարանում ուղղագրական ժամանցն ու մրցույթը մեծապես նպաստում են ուղղագրության ուսուցման դժվարությունները հաղթահարելուն, ուսումնառությունը հաճելի ու հետաքրքրաշարժ դարձնելուն: Այդ նպատակով էլ համար 180 հիմնական դպրոցի հինգերորդ դասարանների միջև անցկացվեց մրցույթ՝ «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով: Տարաբնույթ առաջադրանքները աշխուժացրել էին մասնակիցներին: Աշակերտները՝ գիտունիկներն ու խելացիները, ոգևորված մտածում էին ու քննարկում,վերլուծում ու համագործակցում, հարցերին պատասխանում հստակ ու տրամաբանված:

ք. Երևանի թիվ 180 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.