News

Ուսումնական տագնապ և տարհանում

Educational 2016-03-04

«Գյումրու N 37 ավագ դպրոցում անցկացվեց «Հակառակորդի օդուժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության իրականացումը» թեմայով ուսումնավարժություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ-ի Շիրակի մարզային վարչության փրկարար ծառայության աշխատակիցները: Ըստ վարժանքի՝ սույն թվականի մարտի 1-ին «օդային հարձակման են ենթարկվել» ՀՀ սահմաններում մի քանի քաղաքներ: Ըստ պլանի ռմբակոծվել էր Գյումրու N 37 ավագ դպրոցի շենքը, ինչի հետևանքով վնասվել էին ինչպես դպրոցի մասնաշենքը, այնպես էլ հարակից շինությունները, առաջացել էր հրդեհի օջախներ ու փլուզումներ: Ազդարարվում է օդային տագնապ: Մինչ փրկարարների ժամանումը դպրոցի կազմավորումների ուժերով իրականացվեց ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջում և նախնական փրկարարական աշխատանքներ: Ուսուցիչները իրականացրեցին աշակերտների տարհանում և հաշվառում: Աշխատանքներին օժանդակում էին նաև ժամանած փրկարարները: Ուսումնավարժանքի արդյունքները ամփոփեց դպրոցի տնօրեն Ա.Ավետիսյանը, ով մասնավորապես նշեց, որ արտակարգ իրավիճակներում վարքականոնների իմացությունը և դրանց ճիշտ կիրառումը զգալիորեն կնվազեցնի հնարավոր վնասները: Վերջում Ա.Ավետիսյանը ներկաներին շնորհավորեց մարտի 1-ին նշվող քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: Փրկարար ծառայության հրամանատար, փոխգնդապետ Արմեն Կիրակոսյանը կատարված աշխատանքը գնահատեց բավարար:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.