News

Բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2016-03-04

2016 թ.-ի փետրվարի 29-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի III Բ դասարանում /դասվար՝ Ա. Ղազարյան/ անցկացվեց բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից՝ «Մեր մաշկը» թեմայով: Դասն սկսվեց ուսուցչի ուղերձով: Աշակերտները նկարագրեցին օրը: Ներկայացրին 5 զգայարանների պահանջները, թվեցին հետաքրքիր տեղեկություններ զգայարանների մասին: Մանրամասն ներկայացրին աչքի և ականջի կառուցվածքը: Թվեցին ասույթներ աչքի, լեզվի, քթի և ականջի մասին: Լուծեցին տրամաբանական խնդիրներ և գնահատվեցին «թաթիկների» միջոցով: Աշակերտները կատարեցին մի գեղեցիկ երգ զգայարանների մասին: Ուսուցչուհին նոր դասն սկսեց մաշկի մասին զրույցով: Մտագրոհի մեթոդով ներկայացրին մաշկը: Ուսուցչուհին պատմեց մատնահետքերի, մաշկի թառամելու, գրգռվելու մասին: Խոշորացույցով ուսումնասիրեցին մատնահետքերը: Գլխուղեղի մուլյաժի վրա ցույց տվեցին զգայական դաշտերը, մանրամասն բացատրվեց մաշկի կազմությունը: Կատարեցին բազմաթիվ փորձեր: Խորանարդման մեթոդով ամփոփեցին նոր դասը: Աշակերտներն ակտիվ էին, ունեին հարուստ բառապաշար և հղկված խոսք: Աչքի էին ընկնում իրենց խոր գիտելիքներով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.