News

Ընթերցման օլիմպիադա 2016

Educational 2016-03-03

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 6-րդ դասարանի ընթերցանության օլիմպիադայի առաջին փուլը: Աշակերտները տիրապետում էին սահուն կարդալուն, սակայն արտահայտիչ ընթերցում ոչ բոլորին էր հաջողվում: Հաղթող դուրս եկան երեքը՝ Կոստանյան Ռոբերտը, Այվազյան Նանեն և Հովսեփյան Տիրուհին: Երկրորդ փուլ անցան Կոստանյան Ռոբերտը և Այվազյան Նանեն: Օլիմպիադային մասնակցում էին նաև նախորդ տարիներին հանրապետական փուլ անցած աշակերտուհիներ Մովսիսյան Անահիտը և Գևորգյան Մերին, ովքեր աշակերտներին խորհուրդներ էին տալիս իրենց անցած ՙփորձից՚: Հաջողություն ցանկանանք մեր հաղթողներին:

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.