News

Իմացությունը կանխարգելում է

Educational 2016-03-02

Մարտի 2-ին Դպրաբակի միջն. դպրոցում՝ ՄԱԿ-ի Փրկեցեք երեխաներին (Save the Children) կազմակերպության Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ՝ կազմակերպվեց բաց դաս՝ <<Իմացությունը կանխարգելում է >> թեմայով: Դասը կազմակերպել էր դպրոցի Աշակերտական խորհուրդը, որը քննարկման և լուսաբանման մեծ շրջանակ էր վերցրել,սակայն շեշտը դրված էր <<Գրիպ>> թեմայի վրա: Աշակերտները քարոզչական պաստառներ էին պատրաստել, որոնք լուսաբանում էին ախտածին մարմինների, վարակակիրների, հարուցիչների բազմացումը, տարածումը և դրանց վերացման եղանակներն ու ճանապարհները: Գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Աբովյանը իր ելույթում գովաբանեց աշակերտների ոչ միայն այդ օրվա աշխատանքը, այլ իրենց հետ համագործակցության ընթացքում կատարած ողջ աշխատանքը, որը բարձր է գնահատվել նաև գրասենյակի կողմից:

Գեղարքունիք, գ. Դպրաբակի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.