News

Հայ աշակերտուհին՝ ինտելեկտուալ խաղի հեղինակ

Featured 2016-03-04

Հայաստանում անցկացվող «ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթի «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում ներկայացված խաղերի և ծրագրերի շարքում այս տարի հաղթող է ճանաչվել Մ. Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտուհի Նանե Սարգսյանի ստեղծած “AnimalLab” խաղը:
«Խաղը կենսաբանության վիրտուալ լաբորատորիա է, որտեղ հնարավոր է ընտրել էվոլյուցիոն զարգացման տարբեր մակարդակներում գտնվող կենդանիների՝ միջատ, ձուկ, սողուն, թռչուն կամ կաթնասուն, և կառուցել տվյալ կենդանու օրգան-համակարգերը: 
 
Խաղն ուսուցողական բնույթ ունի և կարող է օգտագործվել դպրոցներում դասավանդումն ավելի ինտերակտիվ դարձնելու նպատակով: Հետագայում հնարավոր է խաղն ընդլայնել՝ կենսաբանության նոր բաժիններ ընդգրկելով»,-նշել է աշակերտուհին:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.