News

Դաս-մրցույթ Ստեփանավանի թիվ 2 դպրոցում

Educational 2016-03-04

2015թ. Միացյալ Թագավորությունը նշում էր Magna Carta-ի՝ Ազատությունների Մեծ Խարտիայի տարեդարձը՝ որպես ամբողջ աշխարհում ժողովրդավարության 800-ամյա խորհրդանիշ: Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական Խորհուրդը կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ Magna Carta-ի 800-ամյակի առթիվ հայտարարել էին դասի պլանավորման մրցույթ անգլերեն լեզվի ուսուցիչների համար: Մեր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աիդա Ճշմարիտյանը մասնակցել է այդ մրցույթին, անցել է 2-րդ փուլը և 2016թ. փետրվարի 24-ին անց է կացրել Magna Carta-ն և նրա պատմական կարևորությունը դասը 7-րդ դասարանում: Երեխաներն իմացան, որ Magna Carta-ն էր առաջին անգամ սահմանել բոլոր, ներառյալ՝ արքայի օրենքին ենթարկվելու սկզբունքը՝ «Ոչ ոք օրենքից վեր չէ»: Աշակերտներն աշխատում էին խմբերով՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Դասին ներկա էին Բրիտանական Խորհրդի անգլերենի ուսուցման ծրագրերի ղեկավարը՝ Ադդեհ Հովասափյանը, Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչը՝ Նաիրա Սուլթանյանը, դպրոցի տնօրենը՝ Լիլյա Հարությունյանը, և այլք:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.