News

Առակի ծնունդը

Educational 2016-03-02

Գյումրու 32 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի IIIա դասարանում 2016թվականի մարտի 1-ը առանձնահատուկ դաս-շնորհանդես էր << Առակի ծնունդը>> խորագրով, դասվար Գ. Մարտիրոսյան: Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով ու նոր մեթոդներով: Աշակերտները դերային խաղով ներկայացրեցին մեծ առակագիրներ Եզոպոսի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Աթաբեկ Խնկոյանի և շատ այլ նշանավոր առակագիրների առակները, որտեղ կենդանիներն ու բույսերն խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց: Դասի նպատակն էր առակների միջոցով վեր հանել մարդկային արատներն ու վատ սովորույթները: Գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը: Շնորհանդեսի վերջում աշակերտները երգեցին <<Փոքրիկ առակասացների հիմնը>>: Առակներ մենք շատ ենք սիրում, Թե՛ կարդում, թե՛ հորինում, Առակների աշխարհում Միշտ էլ բարին է հաղթում: Սիրում ենք օգնել թույլին, Ձեռք մեկնել բարեկամին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.