News

Թումանյանի հետ

Educational 2016-03-02

Սյունիքի մարզի Սիսիանի հ. 5 հիմն. դպրոցում հերթական միջոցառումն էր կազմակերպված` նվիրված ամենայն հայոց բանաստեղծին: Կերպավորված Գիքորի <<Էստի համեցեք>> -ից հետո ներս մտան ութերորդցիները` Համբոն` Բազազ Արտեմի հետ զրուցելով, Անուշը` մոր հետ, Մարոն` Կարոյից փախած ու մոլոր ... Թումանյանական հերոսների իսկական համայնապատկեր էր ստեղծվել: Ներկայացրին Թումանյանի կյանքից դրվագներ ու մանրամասներ: Քառյակների խորիմաստությամբ համակվեցին ներկաները: Աշակերտները հայոց վիշտը հասցրին առ Աստված, հետո ոգեշնչվեցին հույսի հայրենիքի պայծառ ապագայով: Անպարտ ու քաջ Թաթուլ իշխանի գովքն արեցին ու նախատինքի խոսքեր հնչեցրին Թմկա տիրուհու հասցեին: Այսպես հաճելիորեն ու իմաստնաբար ծոր էին տալիս թումանյանական բառն ու խոսքը, դառնում օրհնություն ու պատգամ ... Դասն ուսանելի էր ու բովանդակալից, օրը` հագեցած Թումանյանով: Ամենքի շուրթերից հնչում էին մեծ լոռեցու մաքագործող բառերն ու խոհերը: Ամենքի մեջ կմնա մեծ մտածողի նկարագիրը, որ իր ստեղծագործական կյանքն սկսել ու ավարտել է տիեզերքի հետ զրուցելով. Տիեզերքի տերն եմ ես, ո՞վ է արդյոք նկատել ... Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նելլի Հովսեփյան

Սյունիք, ք. Սիսիանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.