News

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎԱՆԱՁՈՐԻ Հ.17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈԻՄ

Educational 2016-03-01

«Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»: Ստ. Զորյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2000թ-ից փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր: Փետրվարի 21-ին տոնական տրամադրությունն էր թևածում Վանաձորի N17 ավագ դպրոցում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը 10-12-րդ դասարանի լավագույն աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր «Մեր հավերժի բանալին մեր լեզուն է» խորագրով ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր մի անգամ ևս արժևորել, սեր, հպարտություն ու հոգատարություն դրսևորել մայրենի լեզվի նկատմամբ: Իսկ 8-րդ դասարանում ուսուցչուհի Անահիտ Քոչարյանը կազմակերպել էր դասղեկական ժամ, նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Դասը ողողված էր մայրելի լեզվին նվիրված նյութերով, ազգային երգ ու պարով: Աշակերտները կարդացին ասույթներ, բանաստեղծություններ, և պատասխանեցին ուսուցչի կողմից տրված հարցերին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.