News

Սումգայիթի հիշատակի օր

Educational 2016-03-01

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Մ. Հարությունյանը բարձր պատասխանատվություն է ցուցաբերում ուսհաստատության դաստիարակչական խնդիրներին, նպաստում է դպրոցական ինքնավարությանը , աշակերտների ճանաչողական կարողությունների ձևավորմանը : Դպրոցում ամրագրված ավանդույթ կա . արձագանքել ազգային բոլոր իրողություններին : Այսօր , փետրվարի 29-ը սումգաիթյան զոհերի հիշատակի օրն է : Միջոցառման նպաակն է զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի սերմանումը , ողբերգական պատճառներն ու հետևանքների վերհանումը : Աշխորհրդի անդամները ներկայացրին 1988թ փետրվարին , Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը ,այն որակելով ցեղասպանություն : Հաղորդումը զուգակցվեց նկարների ու փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ : Հոգու ցավ կա աշակերտների խոսքում ու հայացքներում : Պարզապես , պատասխանը ազատ Արցախն է ......

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.