News

ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՐԵՎ, ՀԱՅՈ՛Ց ԼԵԶՈՒ…

Educational 2016-02-29

Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցի III Ա դասարանի դասվար Ալվարդ Հարությունյանը փետրվարի 29-ին Մայրենիի տոնին նվիրված դաս-միջոցառում էր կազմակերպել <<Մեր գոյության արև, հայո՛ց լեզու…>> խորագրով: Դասարանի կահավորվածությունն ու ձևավորումը համահունչ էին միջոցառման բովանդակությանը: Աշակերտներն անդրադարձան <<Իմաստունի զրույցն ու խորհուրդները>>, <<Մայրենի բարբառ, մայրենի լեզու>>, <<Հայկական խրատանի>>, <<Եկեք`գեղեցիկ գրենք ու խոսենք>>, <<Պատմությունների և հեքիաթների զամբյուղ>>, <<լեզվական գիտելիքներ>> թեմաներին: Արարատ լեռան գագաթին հանգրվանած “ՄԱՅՐԵՆԻ” անունը կրող տապանով երեխաները “շրջագայեցին” մեր պատմության անցյալի ու ներկայի ճամփեքով` արտահայտելով իրենց սերն ու նվիրվածությունը մայրենի լեզվի նկատմամբ: Երեխաների ասմունքած տողերում և երգերում հայոց լեզուն մերթ մեղմ է ու քնքուշ, մերթ նռան հատիկի պես ջինջ,Սևանի պես ալեհույզ, մերթ Մասիսի պես ծեր ու իմաստուն, հացի պես հանապազօրյա ու անփոխարինելի, մերթ հայկյան նետի սարսափազդու շառաչ… Յուրօրինակ էր աշակերտների երդման արարողությունը: Նրանք` որպես հայ ժողովրդի մի փոքրիկ մասնիկ, երդվեցին աչքի լույսի պես պահել ու պահպանել մայրենի լեզուն և ոչ մի գանձի, ոչ մի փառքի ու հարստության հետ չփոխել այն, քանզի իսկական գանձը հենց ինքը` լեզուն է մեր մայրենի…

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.