News

Ցուցադրական դաս մաթեմատիկայից պատմության միջոցով

Educational 2016-02-29

Ի՞նչ է մաթեմատիկան: Ի՞նչ նկատի ունենք, երբ մենք ասում ենք, որ մաթեմատիկա ենք դասավանդում: Եկեք փորձենք կողքից նայել և հարցնել` ինչո՞ւ ենք երեխաներին մաթեմատիկա սովորեցնում ընդհանրապես: Ինչո՞ւ է դա կրթության կարևոր մասը: Այսօր մաթեմատիկան ավելի կարևոր է աշխարհի համար, քան երբևէ: Մենք ապրում ենք առավել մաթեմատիկական, առավել քանակական աշխարհում, քան երբևէ: Մաթեմատիկա սովորողները գտնում են, որ այն ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ, անհետաքրքիր է ու սովորելը դժվար է: Այդպիսի կարծիք չունի Գեղարքունիքի մարզի Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար Ա. Մելքոնյանը: 27.02.2016թ. դասվարը անցկացրեց ցուցադրական դաս, որը մաթեմատիկայի, որպես իրական կյանքի գործոն հանդիսանալու վառ օրինակ էր: <<Ուսուցումն առավել արդյունավետ է լինում, ստացած գիտելիքն ավելի մնայուն է լինում, չի մոռացվում, եթե կապվում է կյանքի, կենսափորձի հետ>>,- մտածում է դասվարը: Նա ցանկացած նոր գիտելիք հաղորդելիս տարատեսակ համեմատություններ ու վերլուծություններ կատարել, նմանեցնել քաջածանոթ իրավիճակի կամ երևույթի հետ: Դասվարը ներկայացրեց պատմության միջոցով նոր նյութի ուսուցման տարբերակ, որը դուրս է բերված առօրյա կյանքից և որի միջոցով մատուցված նոր գիտելիքն ավելի մնայուն կլինի: Ուսուցչուհին նմանատիպ դասերի միջոցով փորձում եմ վերացնել մաթեմատիկայի, որպես <<կաղապարված գիտության>> մասին ձևավորված թյուր կարծիքը, ավելի հեշտությամբ լուծել մի շարք պրոբլեմներ: Արդյունքն ակնհայտ էր: Դասարանը լավ յուրացրեց նոր նյութը: Գոհ էին և բավարարված և՛ դասին ներկա ուսուցիչները, և՛ դասվար Ա. Մելքոնյանը:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.