News

Բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2016-02-29

2016թ.-ի փետրվարի 25-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի IV Բ դասարանում /դասվար՝ Կ. Ամիրխանյան/ անցկացվեց ինտեգրված բաց դաս: Գերիշխող առարկան «Ես և շրջակա աշխարհն» էր: Դասն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց աշակերտի ուղերձը: Դասի ընթացքում աշակերտները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին այն գիտելիքները, որոնք ձեռք էին բերել կարճ ժամանակում «Հայաստանն իմ տունն է» թեման ուսումնասիրելու ընթացքում: Աշակերտների մեծ մասն աչքի ընկան իրենց աշխարհաճանաչողական փայլուն գիտելիքներով և գրագետ խոսք կառուցելու կարողությամբ: Դասի միջնամասում աշակերտներն աշխատեցին խմբային նախագծային մեթոդով: Դասն ուղեկցվում էր թեմային համահունչ գեղեցիկ շնորհանդեսով, որն էլ դարձավ լավագույն խթան աշակերտների թե´ հայրենասիրական, թե´ գեղագիտական դաստիարակությունը զարգացնելուն: Իսկ դասի ամենահետաքրքիր մասն այն էր, որ լրագրողների խումբը իր հարցերով անակնկալի բերեց տնօրինությանը և ուսուցիչներին: Դասն ավարտվեց «Իմ փոքրիկ Հայաստան» երգով, որի ընթացքում աշակերտներն իրենց նկարները փակցրին ՀՀ վարչական քարտեզի վրա՝ դրանով իսկ ամրագրելով հայ ազգի հավերժ լինելիությունը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.