News

Բաց դաս մայրենիից ,, Ուս ուսի որ տանք սարեր շուռ կտանք''

Educational 2016-02-29

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում դարձյալ բաց դաս էր , այս անգամ մայրենիից 4բ դասարանում, դասվար Ան. Սերոբյան: Դասի թեման էր «Ուս ուսի որ տանք սարեր շուռ կտանք» Հայ ժողովրդական հեքիաթի ամփոփում: Հարցադրումներով առած-ասացվածքներով, լեզվական աշխատանքով, դարձվածքների վերաբերյալ ծաղրանկարներով, դերային ընթերցումով դասն ամփոփեցին, որից հետո անցան հետազոտական աշխատանքների: Յուրաքանչյուր շարք ներկայացնում էր մի հերոսի՝ լրացուցիչ տեղեկություններով (փղեր, մրջյուններ, Սողոմոն թագավոր) և նրա մասին որևէ գրական ստեղծագործության, (շուտասելուկ, բանաստեղծություն , հանելուկ), որը հանձնարարված էր նախորդ օրը: Հետազոտական աշխատանքի միջոցով ճանաչեցին Սողոմոն թագավորին նաև որպես իմաստասեր և առակագիր. Երեխաները այս փաստերը հիմնավորում էին համապատասխան պատմություններով (մանուկների Աստվածաշունչ) և առակներով (համակարգիչ, գրականություն): Երեք շարքերը այս անգամ զույգերով ներկայացրին նրա իմաստախոսությունները, պատվիրանները և իրենց սովորած ասացվածքները, որոնցով կառուցեցին «Իմաստասիրության ծառը»՝ նախօրոք գրատախտակին փակցված: Գեղեցիկ էր հատկապես դասի ավարտը. Հայոց լեզվի վերաբերյալ հանելուկները կռահելուց հետո բացվեց անակնկալը՝ կանաչի տակ է թաքնված՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» , որն արտասանեցին միաձայն՝ որպես Սողոմոն իմաստունի առաջին իմաստախոսություն և որպես հայերենի առաջին նախադասություն՝ երանելի Մաշտոցի կողմից թարգմանված:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.