News

Ձմռան խաղեր

Educational 2016-02-27

Այսօր դասղեկի ժամ էր 5-րդ դասարանում: Դասղեկ Ռուզաննա Ստեփանյանը այն անցկացրեց դպրոցի բակում: Դասի նպատակն է օգնել երեխաներին շոշափելիորեն ու տրամաբանորեն հասկանալ, ըմբռնել, թե որքան կարևոր դեր ունի ձյունը կենդանի օրգանիզմի համար: Խաղերի ընթացքում աշակերտները կարողացան համեմատել ձյան բյուրեղները և անձրևի սառած կաթիլները: Շատ զարմացան, երբ բացահայտեցին, որ նրանք նման չեն: Նրանք ոգևորված ձնահոր փորեցին, չափեցին տարբեր շերտերի հաստությունը և որոշեցին ձնամրրիկների քանակը: Բացահայտեցին, որ ձյան շերտի մեջ օդ կա: Նրանք ձնից բույն պատրաստեցին, որը կարող է կենդանիների համար ապաստան ծառայել: Այսպիսի դասերն են, որ նպաստում են աշակերտների բնաշխարհի ճանաչմանը, դաստիարակում աշակերտների մեջ սերը դեպի բնությունը: Դասը անցավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: ԴԱԿ` Է.Հովհաննիսյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.