News

Թումանյանական շունչը Գյումրիի թիվ 32 դպրոցում:

Educational 2016-02-27

2016թվականի փետրվարի 19-ին Գյումրիի թիվ 32 հիմնական դպրոցի շունչը թումանյանական էր: Ցերեկույթին ներկա էին դպրոցի տնօրեն Ա. Սուքիասյանը, փոխտնօրենը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Մեծն գրողի հոբելյանը ողջունելու էին եկել նրա հերոսները: Ցերեկույթին գրագետ ու ակտիվ հանդես եկան աշակերտները՝ ներկայացնելով փոքրիկ դրվագներ <<Անուշ>> պոեմից, <<Գիքորը>> պատմվածքից, <<Հին օրհնություն>> բանաստեղծությունից:Բեմականացվեց նաև <<Քաջ Նազար>> հեքիաթը: Դահլիճում թևածեց Թումանյանական ոգին՝ մանկացնելով, երիտասարդացնելով, իմաստավորելով ու հարազատ մայր հողին կապվելու գաղափարով տոգորելով ունկնդիրներին: Միջոցառումը արդիական էր և գաղափարապես հագեցած. սիրել ու պահպանել բնությունը, կապավել մայր հողին, կյանքին ու մայր հողին տալ այն, ինչ վերցրել ես նրանից: Միջոցառման վերջում ներկաները միմյանց գիրք նվիրեցին: Միջոցառման դաստիարակիչ դերն էր. ոտքը զգույշ դնել հողին, որովհետև ոչ ոք չգիտի, թե «Էն սիրունի բիբն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի», թե էն մեծ սիրտը Թումանյանի:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.