News

Մայրենիի օրը Սևանի N4 հիմնական դպրոցում

Educational 2016-02-27

Փետրվարի 22-ին Սևանի N4 հիմնական դպրոցի VIIբ դասարանում տոնական տրամադրություն էր. նշվում էր Մայրենիի օրը: Դասղեկ Լ. Խանդանյանի բացման խոսքից հետո երեխաները պանծացնում են մայրենի լեզուն: Արտասանում են սքանչելի բանաստեղծություններ, երգում, անգամ պարում` խորհրդանշելով հայոց տառերը: Բեմադրում են առակ լեզվի մասին, ներկայացնում հայ և օտարազգի հայագետների ասույթները մեր ոսկեղենիկ մայրենիի մասին: <<Մասիսների հովանու տակ կանգնած>> աշակերտները խորին խոնարհումով կատարում են մեծ ուսուցչապետի պատգամը` <<Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.