News

Գրքերն աշխարհի արտացոլանքն են

Educational 2016-02-26

Փետրվարի 19-ը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր: Արդեն մի քանի տարի Հայաստանում այս օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Տոնի առաջնային խնդիրը՝ հանրահռչակել գիրքը՝ որպես գիտելիքի տարածման ու պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց: Զովաբերի միջնակարգ դպրոցն այս տոնին մասնակցեց մեծ հանդիսավորությամբ և աշխուժությամբ: Միջոցառման խորագիրն էր՝ <<Գրքերն աշխարհի արտացոլանքն են>>: Միջոցառման սկիզբն ազդարարեց Մեսրոպյան տառերի ուրախ երգը: Բեմականացվեցին տառերի ստեղծման դրվագները: Բոլոր մասնակիցների աչքերը փայլում էին, նրանք ուզում էին մեկ անգամ ևս ապացուցել, որ հայ ազգը պետք է ծնրադիր գլուխ խոնարհի Մեծն Մաշտոցի սխրանքի առաջ, որ առանց գրի և գրականության չէր լինի հայ ազգը. <<Փառք հայ գրերն ստեղծողին, Հայ ազգն հավերժ հայ պահողին>>: Միջոցառման երկրորդ մասում հնչեցվեցին գրքի մասին ասույթներ, բանաստեղծություններ: Իսկ դահլիճի բեմը ցնցվում էր տղաների խրոխտ պարից, որը կարծես ապացույցն էր. Թե գոռում են, ձայն են տալիս, Գրքի տոն է մեր դպրոցում: Հանդիսատես աշակերտներն իրենց գոհունակությունը ապացուցում էին բարձր ծափերով:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.