News

ՀՀ ԿԳՆ-ն նոր նախարար ունի

Educational 2016-02-26

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի տեղեկացման՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար:
 
Վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ ամեն ինչ կարվի ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
 
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ այն, ինչ նախատեսված է հանրապետության Նախագահի, կառավարության ծրագրերով, հանձնարարականներով, կկատարվի:
 
Ըստ նորանշանակ նախարարի ՝ այս ոլորտն այն համակարգն է, որտեղ 20 տարուց ավելի է, ինչ սահուն կերպով իրականացվում են շարունակական ու փոխլրացնող բարեփոխումներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.