News

ՄԵՐ ԱՆԿՈՂՈՊՏԵԼԻ ԳԱՆՁԸ՝ ՄԱՅՐԵՆԻՆ

Educational 2016-02-25

Փետրվարի 22-ին Չարենցավանի Ե.Չարենցի անվան N5 հիմնական դպրոցի դահլիճը տոնական տրամադրությամբ դիմավորեց դպրոցի սաներին: Նշվում էր Մայրենի լեզվի տոնը: Ներկաներին ջերմագին խոսքով շնորհավորեց դպրոցի տնօրեն Ալլա Խաչատրյանը: Շնորհավորանքի խոսքեր ասացին փոխտնօրեն Լ. Լուլուկյանը, Հայոց լեզվի և գրականության մասնախմբի նախագահ Վ.Աթանեսյանը, ծնողներ և աշակերտներ: Մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին դպրոցի շնորհալի աշակերտները: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանին: <<Ինչ, որտեղ, երբ>> կարգախոսով անցկացվեց մրցույթ դպրոցի VII-IX դդ-ի աշակերտների միջև: Մրցույթի ընթացքում երկու՝ <<Մեղու>> և <<Մշակ>> թիմերը ցուցաբերեցին բարձր ակտիվություն պատասխանելով Վարպետի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ առաջադրված հարցերին: Հանձնախումբը հաղթող ճանաչեց <<Մեղու>> թիմին, իսկ մրցույթի մասնակից VIII դասարանի աշակերտուհի Էլմիրա Ադյանը արժանացավ պատվոգրի՝ Մայրենի լեզվի անաաղարտ դրսևորման համար:

Կոտայք, ք. Չարենցավանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.