News

Ես սիրում եմ իմ մայրենին, որովհետև…

Educational 2016-02-24

Մայրենիի տոնը այս տարի ևս շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Հ. Ավետիսյանի անվան հ.74 հիմնական դպրոցում: Տարաբնույթ միջոցառումները կրկին փաստեցին, որ մենք հզոր ենք ու անպարտելի մեր ոսկեղենիկ լեզվով, որը մեր խիղճն է, մեր ինքնությունը, գոյության մեր թալիսմանը: IIIԱ դասարանում իսկական տոն էր: Աշակերտները դասվար Ա. Հարությունյանի հետ յուրովի ներկայացրին մեր հնօրյա լեզվի բառագանձից նմուշներ: Գեղեցիկ ասմունքի, երգերի, փոքրիկ բեմադրությունների միջոցով մանկական հոգու ողջ ջերմությամբ և անմիջականությամբ փառաբանվեց մեր լեզուն: Ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել VIIԱ դասարանում /ուսուցիչ՝ Ժ. Հակոբյան/: Մայրենիին նվիրված տպավորիչ ասմունքը, հայոց լեզուն բնութագրող ասույթները հնչեցին որպես լեզվի հանդեպ սիրո և ակնածանքի ազնիվ դրսևորումներ: Հնչեցին պատառիկներ աշակերտների շարադրություններից: Յուրաքանչյուրը փորձեց յուրովի մեկնաբանել << Ես սիրում եմ իմ մայրենին, որովհետև…>> միտքը: Դասարանի տոնական ձևավորումը ևս նպաստում էր, որ այդ օրը աշակերտների համար տոն լիներ՝ լիարժեք ու կատարյալ:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.