News

ԱՄՆ դեսպանը ներկայացել է դասախոսությամբ

Educational 2016-02-24

Երևանի պետական համալսարանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպում-դասախոսությանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, մի շարք ֆակուլտետների դեկաններ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
«Պետք է նշեմ, որ երիտասարդ սերնդի հետ հանդիպումները շատ կարևոր են ինձ համար: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց հանդիպելու համալսարանականների հետ: 
 
Հույս ունեմ, որ այս բավականին սեղմ դասախոսության միջոցով դուք էլ ավելի լավ կընկալեք ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ գործընթացներ»,-նշել է դեսպանը:
 
Այնուհետև դեսպանն անդրադարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մի շարք ուղղությունների: Հանդիպման ավարտին դեսպան Միլսը պատասխանել է ուսանողներին հուզող մի շարք հարցերի:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.