News

Մաթեմատիկական ցերեկույթ՝ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Educational 2013-05-03

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում` նվիրված հայոց մեծերից մեկին` Անանիա Շիրակացուն: 1400-ամյա մի մեծություն, որը փաստորեն դարձավ բնական գիտությունների հիմնադիրը Հայաստանում:

Միջոցառման հիմքում ընկած էր նման բարձրակարգ գիտնականի կյանքի և ծավալված բազմապրոֆիլ գործունեության լուսաբանումը, աշակերտներին ըստ հավուր պատշաճի այն ներկայացնելը:

Մաթեմատիկայի ուսուցիչներ Ա.Գրիգորյանը և Վ.Մարտիրոսյանը առաջնորդվել էին հետևյալ կարգախոսով. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել», ինչի արդյունքում ստացվել էր դրվագներով, տեխնոլոգիապես, գեղարվեստական լուծումներով հագեցած միջոցառում:
 
Բոլոր ներկա գտնվողները հաշված րոպեների ընթացքում հայտնվեցին 7-րդ դարում` կտրվելով իրականությունից, ինչը ևս վկայում է տարված մանրակրկիտ աշխատանքի մասին, որի արդյունքում ստացվեց համապատասխան կոլորիտ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.