News

Գիրք նվիրելու օր

Educational 2016-02-22

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Կարևորելով ընթերցանության և կրթության դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում փետրվարի 19-ին Գավառի Հ. Թումանյանի անվանակիր N 3 հիմնական դպրոցում այս օրը նշվում է առանձնահատուկ: Թումանյանի անվանակիր դպրոցում սովորում են նրա հերոսները՝ Լոռեցի Սաքոն, Անբան Հուռին, Մարոն ու Կարոն, Անուշը, Սուտլիկ Որսկանը: Այդ օր նրանք իրենց բեմական արվեստով և հանդերձանքով հանդես եկան դպրոցի ուսուցիչների, ծնողների և աշակերտների առջև: Դպրոցի փոխտնօրեն Գ.Խանամիրյանը վստահեցրեց, որ այս տոնը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ շարժում է: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ.Հովակիմյանը, որ կարևորեց օրվա խորհուրդը և հայ ժողովրդի կյանքում առանձնակի արժևորեց գրքի դերը: Տեխնիկայի այս հզոր դարում այլընտրանքային միջոցները բազմաթիվ են, բայց նա գիրքը դիտարկեց իբրև գիտելիք ստանալու անփոխարինելի միջոց:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.