News

Հայոց բանակի 24-րդ տարեդարձին

Educational 2016-02-22

Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ Իջևանի N3 հիմնական դպրոցում հայտարարվել էր արիության միամսյակ: Դպրոցում կահավորվել է դասասենյակ, որն արտացոլում է հայոց բանակի փառապանծ ուղին: Դասասենյակը անվանակոչվել է դպրոցի նախկին սան՝ պատերազմի դաշտում արիաբար զոհված զինվոր՝ Մելիք Փրկիչի Օքմինյանի հիշատակին: Հոբելյանական ամիսը եզրափակվեց տոնական միջոցառմամբ, որը կազմակերպել էր դպրոցի աշխորհուրդը ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Աթաբեկյանի, մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Վ. Նորիկյանի, զինղեկ Գ. Սառիկյանի և օպերատոր Մ. Այդինյանի օժանդակությամբ: Միջոցառման հյուրերի կազմում էին նաև Մելիք Օքմինյանի հարազատները: Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից Մելիք Օքմինյանի մորը հուշամեդալ հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը:

Տավուշ, ք. Իջևանի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.