News

Կարգապահական տույժեր որոշ ուսհաստատությունների

Educational 2016-02-22

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
Հրամանների համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները:
 
Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին՝ Հայբուսակ համալսարանին, Հայկական բժշկական ինստիտուտին, Ավանդական բժշկության համալսարանին, Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին, Սուրբ Թերեզայի անվան համալսարանին, Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ):
 
Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան ժամկետներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.