News

Հայոց լեզվի և գրականության առարկայական շաբաթ Սուրենավանի միջնակարգ դպրոցում

Educational 2016-02-22

Սուրենավանի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության շաբաթը եզրափակեց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանը՝ XII ա դասարանի՝ գրականության բաց դաս-ցերեկույթով: Մենք՝ ուսուցիչներս անակնկալ առիթ ունեցանք ունկնդրելու Վահագն Դավթյանի ստեղծագործությունները. Այսօր քեզ նորից հիշել եմ ու ետ եմ կանչում, անգին, Աշխարհում կապույտ գիշեր է ու հովն է սուլում հանդից... Րոպեների ընթացքում մեր առջև կանգնեց այն իսկական հայը, որն իր սրտում ունենալով ազգային ցավը, երբեք չչարացավ մարդկության ու աշխարհի հանդեպ և չմոռացավ օրհներգել առավոտի լույսը: Ներկաները հիացան XII ա դասարանի յուրաքանչյուր աշակերտի ասմունքով: Նրանց հղկված հայերենը, ճաշակով ընտրված բանաստեղծությունները ջերմացրին ներկաների հոգիները՝ անմոռաց դարձնելով հանդիպումը Վահագն Դավթյանի հետ: Ուսուցչուհու նպատակն էր աշակերտների մեջ սեր սերմանել աշխարհի հանդեպ, չէ որ սերը բարձրագույն արժեք է և սիրուց են ածանցվում մարդկային լավագույն արժեքները: Ուստի հասկանալի է, որքան օգտակար են նմանատիպ դասերը, որոնք յուրովի կխթանեն սովորողների կրթության և դաստիարակության գործընթացը: Անահիտ Ղազարյան /Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն/

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.