News

Գրքի նվիրատվություն

Educational 2016-02-22

Փետրվարի 19-ին Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում եռուզեռ էր: Հանդիսավոր կերպով նշվում էր Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գրքի նվիրատվության օրը, որի կապակցությամբ դպրոցի գրադարանում VԱ դասարանի աշակերտները բեմականացրեցին առակներ (ուսուցչուհի Ա. Հովհաննիսյան)՝ բարոյախոսությունը ներկայացնելով հայկական ժողովրդական առածներով (13 առակ, յուրաքանչյուրի բարոյախոսությունը 7-ական առածներով): Երեխաները հյուրընկալել էին IVԱ դասարանի աշակերտներին (ուսուցչուհի՝ Ա. Կարապետյան): Բեմականացումից հետո վեր հանվեցին առակներին բնորոշ մարդկային արատները և գնահատանքի արժանի հատկությունները՝ դրանք առանձնացնելով և տալով ուրախ ու տխուր մարդուկներին: Այցելությունները գրադարան օրվա ընթացքում շարունակվեցին: IIIԱ (դասվար՝ Ռ. Պետրոսյան), IIԲ (դասվար՝ Է. Այվազյան), IVԲ (դասվար՝ Ա. Պետրոսյան), IԳ (դասվար՝ Կ. Սիմոնյանյան) դասարանների աշակերտները գրադարանին նվիրեցին գրքեր՝ մեկնաբանելով օրվա խորհուրդը, գրքերի նշանակությունը, անդրադարձան նաև Մայրենիի տոնին, որն առջևում է (փետրվարի 21-ին): Գրքի նվիրատվությանը մասնակից դարձավ նաև ԱԳԲ-ի տեսուչ, կապիտան Լ. Գրիգորյանը՝ դպրոցին նվիրելով Ավ. Իսահակյանի ՛՛Ծանոթ ու անծանոթ էջեր՛՛ գիրքը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Արարատ, ք. Մասիսի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.