News

Մայրենիի օր

Educational 2016-02-20

Մայրենիի փառաբանման տոն էր Արտենիի միջնակարգ դպրոցում :Միջոցառմանը մասնակցում էին 1-12րդ դասարանի աշակերտները : <<Ձոն ոսկեղենիկ մայրենիին >> ասույթներով սկսվեց միջոցառումը . արժևորվեց հոգևոր և մշակութային արժեքներից ամենակարևորը ՝ Մայրենի լեզուն : Աշակերտները հատվածներ ընթերցեցին Աստվածաշնչից , մեծարանքի խոսքեր դրվատեցին հայ դպրության մեծ ուսուցչապետին , երդվեցին անաղարտ պահել հայոց լեզուն : Կազմակերպվեց նաև ընթերցանություն , այն համեմվեց դասական երաժշտությամբ : Հայտարարվեց գրել շարադրություն ՙՙԻմ աղոթքի լեզուն ՚՚ վերնագրով :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.