News

Բաց դաս՝ «Հայոց պատմություն» առարկայից

Educational 2013-05-03

9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս «Հայոց պատմություն» առարկայից (ուսուցիչ Լազարևա Նաիրա): Դասին ներկա էին տնօրենը, փոխտնօրենները, առարկայական մասնախմբերի ղեկավարները և ուսուցիչներ: Դասի թեման էր «Արցախյան պատերազմ, Շուշիի ազատագրումը»: Աշակերտները նախապես հանձնարարություն էին ստացել հավաքել և ստեղծել տեսաժապավեն Արցախյան պատերազմի հերոսների մասին:

Դասի ընթացքում աշակերտները մեկ առ մեկ ներկայացրին նրանց` թե՛ որպես մարդու, թե՛ որպես զինվորի, պատմեցին կատարած քաջությունների մասին:

Ամփոփման խոսք ասաց ուսուցչուհին` օգտագործելով Նժդեհի ասույթներից:

Դասի ամփոփումը կատարվեց Սիլվա Կապուտիկյանի «Արարատին» բանաստեղծության արտասանությամբ և Ռուբեն Հախվերդյանի «Կարմիր կակաչներ» երգի ունկնդրումով:

Դասի հիմնական նպատակը աշակերտների հայրենասիրական արժեհամակարգի ձևավորումն էր, հայրենիքի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության և արժանապատվության զգացման դաստիարակումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.