News

Փետրվարի 19-ը Երևանի հ.174 հիմնական դպրոցում

Educational 2016-02-20

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և արդեն մի քանի տարի է, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Թումանյանական շունչը Երևանի հ. 174 հիմնական դպրոցում զգացվում էր ամենուր:Սպասասրահում առավոտ վաղ բոլորին դիմավորեցին <<Հեքիաթները>>, <<Պատմվածքներն>>ու <<Առակները>>, իսկ Գիրք գրքոցն ու Մշո Ճառընտիրը ևս մեկ անգամ հիշեցրեցին, որ գիրքը անգնահատելի հարստություն է, գանձերի գանձ, որը պետք է պահել ու փայփայել: Եվ իհարկե, չխախտվեց գիրք նվիրելու ավանդույթը: Հ.Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները շարունակեցին և ամփոփեցին երկրորդ դասարանցիները:Հրաշալի բեմականացմամբ փոքրիկ դերասանները ներկայացրեցին <<Չարի վերջը>>, <<Անբան Հուռին>>, <<Քաջ Նազարը>>, <<Անխելք մարդը>>, <<Կիկոսի մահը>>: Այս փոքրիկ հրաշքների լեզվով Թումանյանի մտքի, խոսքի ու ճաշակի զարմանալի գունապնակը դարձավ էլ ավելի գունեղ ու հարուստ: Շնորհավո′ր տարեդարձդ, մեծն բանաստեղծ:

ք. Երևանի թիվ 174 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.