News

Գիրք նվիրելու օրը

Educational 2016-02-20

Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրն է:Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը շատ պատեհ է գրքի նկատմամբ սեր և ակնածանք սերմանելը:Այդ առթիվ հ. 144 դպրոցի ուսուցչական անձնակազմը և աշակերտները նախատեսել էին մի շարք միջոցառումներ: Յուրաքանչյուր դասարան գրքի մի փոքրիկ խմբաքանակ նվիրեց դպրոցի գրադարանին:Դպրոցի աշակերտները և ուսուցիչները տնօրեն Կ.Գասպարյանի գլխավորությամբ անակնկալ էին պատրաստել դպրոցի բակով անցնող անցորդների համար:Նրանք յուրաքանչյուր անցորդին նվիրեցին գրքեր: Օրվա խորհուրդը ամփոփվեց հետևյալ նշանաբանով.<<Գի`;րք կարդացեք հորդորի փոխարեն. պարզապես գի`րք նվիրենք>>:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.