News

Միջոցառում` Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2013-05-03

Երբ միջոցառումը համադպրոցական է, կազմակերպիչներից բացի, աշխատում է ողջ մանկավարժական կոլեկտիվը` կիրառելով գիտելիքների հաղորդման, սովորողների հետաքրքրությունների խթանման, մտահորիզոնի ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումներ: Եվ երբ սկսվում է հիմնական փուլը` միջոցառման ծրագրի մշակումը, սովորողները, ունենալով դրա վերաբերյալ բավական տեղեկություններ, դրսևորում են մեծ ակտիվություն ինքնուրույնություն: Այս ձևն արդեն ավանդույթ է դարձել Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի առիթով կազմակերպված սգո արարողությունը, որն համադպրոցական ծավալում ուներ, անցկացվեց կազմակերպիչների` ուսուցիչների Ռ. Գևորգյանի, Ն. Ումիտյանի, փոխտնօրեն` Ա.Համբարձումյանի և դաստիարակչական կազմակերպիչ` Ա.Զախարյանի ջանքերով: Պետք է նկատել, որ դպրոցի աշակերտությունը տոգորված էր հայրենասիրական լիցքերով, վճռականություն կար նրանց` ահագնացած վշտից կծկված բռունցքներում ու վճիտ աչուկներում:

Ասել է` մենք գիտենք, որ Մեծ եղեռնը նախապես ծրագրված է եղել, թշնամին դուրս է հանել մեր պապերին ու հայրերին իրենց պատմական հայրենիքից, դուրս է հանել նենգաբար, ու դաժանորեն: Միջոցառումը թերի կլիներ, եթե չլինեին խոսքեր` Էր գրի ճանապարհով գնալու և պապենական հողերին տեր կանգնելու մասին: Կորստի ցավն ահագնացած էր, և մոմավառության ժամանակ արդեն ի ցույց դրվեց նվիրումն ու ինքնայրումը հանուն հայրենիքի:

Աղբյուր՝ www.armedu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.