News

Ապահով համացանց

Educational 2016-02-19

Ստեփանավանի N2 հիմնական դպրոցում փետրվարի 9-ին նշվեց արդեն ավանդույթ դարձած դաս-միջոցառումը՝ նվիրված <<ապահով համացանցի>> միջազգային օրվան: Ամեն տարի տարբեր մոտեցումներ ցուցաբերելով՝ այս տարի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ն.Գագինյանը 7-րդ <<բ>> դասարանում կազմակերպված դաս-միջոցառումը հագեցրել էր աշակերտների դերային խաղերով:Կազմակերպված հեռուստատեսային հաղորդման հյուրերն էին ծրագրավորողը, դասախոսը, լրագրողը , համակարգչային խաղերի մասնագետը: Նրանցից յուրաքանչյուրն իր ելույթում նշում էր համացանցի առավելություներն ու թերությունները և խորհուրդներ հղում դասին հրավիրված ծնողներին, որպեսզի նրանք զերծ պահեն իրենց երեխաներին համացանցի վտանգներից: Աշակերտները կատարեցին վիրտուալ շրջագայություն , պասառի վրա փակցրին համացանցից օգտվելու տասը ոսկե կանոնները, հետո կատարեցին իրենց հորինած կատակ-երգը համացանցի մասին: Դասի վերջում ուսուցչուհին առաջարկեց մտնել safe.am կայք և լրացնել անվտանգության թեստը, որպեսզի երեխաները ստուգեն իրենց գիտելքները ապահով համացանցի մասին: Դասը հետաքրքիր էր և ուսանելի թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.