News

Ժողովուրդն իմաստուն է

Educational 2016-02-18

Երրորդ դասարանում մայրենիի դասն այսօր առանձնահատուկ էր։ «Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփման դասն էր։ Դասն հագեցած էր դիդակտիկ նյութերով ու նոր մեթոդներով։ Դասարանը բաժանված էր 7 խմբերի։ Յուրաքանչյուր խումբ կանխագուշակում էր թե ո՞ր դասանյութն է թաքնված նկարի մեջ։ Խմբերը կարողացան նաև թեմատիկ խմբում ընդգրկված ստեղծագործությունների միտքն արտահայտել առածով։ Նրանք ունեին նաև հյուր՝ առակը։ Աշակերտները դերային խաղով ներկայացրեցին «Առակի ծնունդը»։ Խմբերը հանդես եկան առակի ու հայտնի առակագիրների մասին։ Անդրադարձան կատակներին ու զվարճախոսություններին։ Յուրաքանչյուր խումբ բեմադրեց մի կատակ։ Բառաղյուսակի միջոցով աշակերտները կարողացան սյունակում տրված հատկանիշները վերագրել գոյականներին։ Հատման կետում գրված տառերով կարդացին մի բառ՝ գոյական։ Ամրապնդեցին գոյականի մասին ունեցած գիտելիքները։ Դասն անցավ արդունավետ՝ հաճույք պատճառելով ներկաներին, գիտելիք՝ աշակերտներին։

Շիրակ, գ. Աշոցքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.