News

ՀՀ կրթական ոլորտի ամփոփ գնահատում

Educational 2016-02-17

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ կառավարության հերթական նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել են հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ նախադպրոցական կրթության նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով, որը հնարավորություն կտա ընդգրկել մոտ 1450 երեխա: 
 
Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցու պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100 տոկոսի չափով փոխհատուցում, որը կազմել է ավելի քան 496 մլն դրամ: 
 
2015-2016 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել է 1379 ուսանողի ուսման վարձը գրեթե 307 մլն դրամի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը:
 
Քննարկմանը խոսվել է նաև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին միանալու համաձայնագրի մասին, որով Հայաստանը՝ որպես ծրագրի լիիրավ մասնակից, կինտեգրվի Եվրոպական գիտական տարածք, ինչը հայ գիտնականներին թույլ կտա մասնակցել եվրոպական ծրագրերին և դրամաշնորհային մրցույթներին:
 
2015 թվականը, այսպիսով, ՀՀ կրթական ոլորտի համար գնահատվել է որպես արդյունավետ և կարևոր ձեռքբերումների տարի, միաժամանակ ընդգծվել է ընթացիկ և առաջիկա տարիներին նոր հաջողությունների և զարգացումների անհրաժեշտությունը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.