News

Հայտնի են մանկապատանեկան մրցույթի հաղթողները

Educational 2016-02-15

Կայացել է «Մեկ դար և ավելի...» համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
«Հայ ժողովրդի ներկայիս գոյությունը ևս մեկ ապացույց է, որ մենք հաղթել ենք պատմությանը և ցույց տվել, որ մեզ անհնար է բնաջնջել. մենք կանք և կլինենք»,-նշել է Մանուկ Մկրտչյանը:
 
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Քանի դեռ կա հիշողությունը, հիշողության ուժը, մենք չենք կարող հանգստանալ: Յուրաքանչյուրս պետք է հասկանա կարևոր մի բան՝ ինչպես փոխանցել հիշողությունը, ինչպես փոխանցել պայքարի մղումը…»,-նշել է Հայկ Դեմոյանը:
 
Նշենք, որ մրցույթի մասնակիցներից ակնկալվում էր իմաստավորել անցյալը և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հնարավոր էր նաև անդրադարձ Հայոց ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին և նրանց ստեղծագործություններին, Հայ Դատի պատմությանը, ինչպես նաև ապագայի մասին պատկերացումներին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.