News

Dasaran-ը խրախուսում է աշակերտների ստեղծարարությունը

Featured 2016-02-11

Այսօր Dasaran-ի թիմը, ինչպես և խոստացել էր, Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի մի խումբ աշակերտների համար կազմակերպեց առաջին այցելությունը ETTO KIDS մանկական զարգացման կենտրոն:
Այցի ընթացքում աշակերտները և նրանց ծնողները ծանոթացան խաղայնացման վրա հենված այլընտրանքային կրթության մեթոդին, դրա առավելություններին, դպրոցականներին հնարավորություն տրվեց նաև գործնականում դրսևորել իրենց ստեղծարարական հմտությունները և թիմում աշխատելու կարողությունները:
 
Այսպես, աշակերտները նախ կոնստրուկտորների միջոցով փորձեցին ստանալ հանձնարարված պատկերը, այնուհետև ծանոթանալով ռոբոտաշինությանը և ռոբոտներին, փորձեցին ինքնուրույն նախագծել և կառուցել որոշակի առաջադրանքներ կատարող ռոբոտներ:
 
Դպրոցականների կառուցած յուրօրինակ և հետաքրքիր ռոբոտներն առանց գնահատանքի չմնացին: Մասնագետները նշեցին, թե որ ռոբոտն ինչ առանձնահատկություն, ինչ ուժեղ և թույլ կողմեր ունի:
 
Զարգացման կենտրոնից ծնողներն ու աշակերտները հեռացան նվերներով և վառ տպավորություններով, ինչի մասին էլ վկայում են այս նկարները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.