News

Հայոց պետական խորհրդանիշներ

Educational 2016-02-12

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված միասնական դասն անցկացվեց բարձր մակարդակով: Դասղեկ Հասմիկ Մովսիսյանի գլխավորությամբ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները պատասխանատվության մեծ զգացումով, խոր ու կայուն գիտելիքների պաշարով ապացուցեցին իրենց անսահման սերն ու նվիրվածությունը դեպի ազատ ու անկախ հայրենիքը՝ Հայաստանը: Դասն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ՝ հոտնկայս, հայացքներն ուղղած դեպի ՀՀ դրոշն ու զինանշանը: Դասղեկի վարած ինտերակտիվ դասախոսության միջոցով մեկնաբանվեցին «խորհրդանշան», «նշան» հասկացությունները: Ընթացքում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև խմբի անդամները: Այնուհետև անցում կատարվեց պետական խորհրդանշանների գաղափարին: Նշվեց, որ անկախ Հայաստանի ծննդյան և հավերժ գոյատևման հիմնաքարերն ու առհավատչյան են ՀՀ պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, որոնք արտացոլում են մեր պետության պատմությունը, ապագայի տեսլականը և կարևորագույն արժեքները: Աշակերտները ներկայացրեցին, մեկնաբանեցին ազգային դրոշի, զինանշանի և հիմնի խորհրդանշական արժեքները, առանձնահատկությունները, նշանակությունը և կիրառումը: Պահպանելով մրցույթի պահանջները՝ յուրաքանչյուր խումբ հանդես եկավ իր կարգախոսով և խորհրդանշանով: Դասն ավարտվեց հարց ու պատասխանով, անհասկանալի հարցերի պարզաբանմամբ:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.