News

Պարգևատրվել են լավագույն ուսանողները

Educational 2016-02-11

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացել է «Լավագույն ուսանող» մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անձամբ պարգևատրելով մրցույթի հաղթողներին:
Ողջունելով մրցույթի հաղթողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Այս տարի հաղթող են ճանաչվել մարզերի և մայրաքաղաքի 18 բուհի 39 ուսանող:
 
«Ամեն մի բուհ իր չափանիշներով էր ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսման գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները: 
 
Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար»,-նշել է Ա. Աշոտյանը:
 
«Լավագույն ուսանող» մրցույթն իրականացվում է 2013 թվականից ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն:
 
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.