News

Լևոն Արոնյանը չորրորդն է

Sports 2016-02-02

Հրապարակվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակը, որում Լևոն Արոնյանն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Հայ գրոսմայստերն ունի 2792 վարկանիշ:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են ռուս Վլադիմիր Կրամնիկն ու հոլանդացի Անիշ Գիրին:
 
100 լավագույն գրոսմայստերների ցանկում տեղ է գտել Հայաստանի հավաքականի ևս 3 ներկայացուցիչ:
 
Գաբրիել Սարգսյանը 45-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 94-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը 98-րդն է:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.