News

Միջոցառում՝ «Ռուսաց և օտար լեզուների օրերը» խորագրով

Educational 2013-05-02

Եղեգնաձորի ավագ դպրոցում ապրիլ ամսվա սկզբին մեկնարկեցին «Ռուսաց և օտար լեզուների օրերը»: Նախատեսված էին միջոցառումներ, բաց դասեր, փոխադարձ դասալսումներ ռուսաց լեզվից, անգլերենից, ֆրանսերենից. «Օտար լեզուների օրը» շարքը բացվեց Սիրան Դանուղյանի VI-XII դասարանների աշակերտների ուժերով նախապատրաստած «Армения - страна моя» ցերեկույթով: Այս օրերի շարքում իր ուրույն տեղն ունեցավ Ինտելեկտուալ խաղ - մրցույթը` «Мы соxраним тебе русская речь» նշանաբանով:

Խաղին մասնակցում էին VII-IX դասարանների աշակերտները: Նրանք ընդգրկված էին «Алые паруса», «Айсберг», «Эврика» անունները կրող թիմերում: Թիմերի ընտրած նշանաբանները շատ խոսուն և ներկայանալի էին: Այսպես` «Бороться и искать, найти и не сдаваться. Айсберг наш пробил Титаник. Не встречайтесь лучше с нами-Айсберг».

Պայքարն սկսվեց, և համառ ու թեժ կրքերի բովում երեխաները ներկայացրին իրենց ունեցած գիտելիքները: Գրեթե բոլոր հարցերի պատասխանները թեև ամբողջական էին, բայց մրցակից թիմերը ներկայացնում էին ավելի ընդլայնված բազմաբովանդակ լրացումներ: Ռուսաց լեզվի ուսուցիչներ Ռոզա և Սիրան Դանուղյանները հիացմունքով հետևում էին իրենց սաների խելացի խաղին. Ակնհայտ էր նրանց ամենօրյա տքնաջան աշխատանքը:

Խաղը կազմակերպել և նախապատրաստել էր մեթոդ միավորման նախագահ Գալինա Բալոյանը: Հարցերը հետաքրքիր էին, ստեղծագործելու և տրամաբանելու կարողություններ էին ենթադրում, ինչը թիմերի անդամները  կարողանում էին հաղթահարել լավագույնս:

Դահլիճում ստեղծված էր ջերմ մթնոլորտ, տեխնիկական ձևավորումը նպաստում էր խաղի լուսավոր ու տպավորիչ ընթացքին: Հասմիկ Մարգարյանի ստեղծած գեղեցիկ ու բովանդակալից համակարգչային ձևավորումը բոլոր ներկաներին տեղափոխեց ուրիշ` հեքիաթային աշխարհ: Իսկ ռուսական ոգին և շունչը լավագույնս հանդիսատեսին ներկայացրեց երաժշտական դպրոցի սաները:

Հաղթեց «Алые паруса» թիմը` Մարիամ Հախնազարյանի գլխավորությամբ: Բոլոր մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ: Բոլորը` թե´ մասնակիցները, թե´ հանդիսատեսը, հրաշալի տպավորություններով հեռացան դահլիճից: Հաղթեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.