News

Պատանի բանասեր-ռուսագետի դպրոցը բացում է իր դռները

Educational 2016-01-27

Այս տարի Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետում ավագ դպրոցի աշակերտների համար իր դռներն է բացում Պատանի բանասեր-ռուսագետի դպրոցը:

Ֆակուլտետի դասախոսներն աշակերտների համար կբացահայտեն ռուսաց լեզվի բառերի և գրական հերոսների հրապուրիչ ու առեղծվածային աշխարհը, ինչպես նաև կպատասխանեն մասնակիցներին հուզող հարցերին:

Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 224 լսարանում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Երևանի պետական համալսարան):
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (060)710584 հեռախոսահամարով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.