News

Միջոցառում՝ «Մի փոքր Գարուն մեր ծնողներին և ուսուցիչներին»

Educational 2013-05-02

Շիրակի դաշտավայրում Գարունն ուշանում է, իսկ Գյումրու թիվ 15 դպրոցում չեն դադարում գարնան գալուստը գովերգող աշակերտների միջոցառումները, որոնք ջերմացնում են բոլորին:

Իսկ ապրիլի 30-ին աննախադեպ և յուրօրինակ ծնողական ժողով և դասղեկի ժամ էր V-բ դասարանում` «Մի փոքր Գարուն մեր ծնողներին և ուսուցիչներին» խորագրով: Դասղեկ Է. Մովսիսյանը և աշակերտները միասին նախապատրաստել էին գեղեցիկ միջոցառում` որոշելով գարնանային դեռևս ցուրտ օրը ջերմացնել իրենց ասմունքով, երգ ու պարով:

Միջոցառման ողջ ջերմությունը թևածում էր փոքրիկ դահլիճում, որտեղ ներկա էին աշակերտների ծնողները, դասավանդող ուսուցիչները, դպրոցի տնօրինությունը:

Միջոցառումից հետո դասղեկը շարունակեց ծնողական ժողովը, որի ընթացքում բոլոր հետաքրքրող  հարցերը քննարկվեցին «ծնող-ուսուցիչ-դասղեկ» ջերմ մթնոլորտում:

Բոլորի  տրամադրությունն  իրոք  գարնանային  էր…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.