News

Առանձնահատուկ պարգև ԿԳ նախարարի կողմից

Educational 2016-01-27

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախորդ տարվա սեպտեմբերին նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ներառական կրթության իրականացման պայմաներին:
Այցի ժամանակ նախարարը դիտել էր նաև դպրոցականների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որի ընթացքում առանձնակի տպավորվել էր 9-րդ դասարանի աշակերտ, ներառական կրթության ծրագրում ընդգրկված Էդմոնդ Հովհաննիսյանի լուսանկարներից:
 
Դպրոցում նախարարին պատմել էին, որ Էդմոնդի երազանքը լուսանկարիչ դառնալն է և նա շատ է ուզում պրոֆեսիոնալ ապարատ ունենալ: Նախարարը խոստացել էր օգնել այդ հարցում: Էդմոնդն ու նրա ուսուցիչներն օրերս հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը: 
 
ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ Էդմոնդը կդառնա բարձրակարգ մասնագետ և անպայման մի օր կլուսանկարի նաև նախարարին և նախարարության միջոցառումները: 
 
Հանդիպման ավարտին նախարարն ու դպրոցականը պայմանավորվեցին, որ դասարանի ավարտական միջոցառումը կնկարահանվի այդ լուսանկարչական ապարատով և Էդմոնդն առավել հաջողված լուսանկարներից կտրամադրի նաև նախարարին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.