News

Ֆրանսերենի ուսուցման զարգացումն օրակարգում

Educational 2016-01-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումը է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար տիկին Աննիկ Ժիրարդենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական կապերը, որի ամենավառ դրսևորումը երկկողմ կրթամշակութային կապերի ամրապնդումն ու Հայաստանի հետևողական ջանքերն են՝ ֆրանսերենի ուսուցման զարգացման հարցում: 

 
Նախարարն ընդգծել է, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազամակերպության (OIF) լիիրավ անդամ դառնալուց հետո վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում 14 տոկոսով ավելացել է ֆրանսերեն սովորող դպրոցականների թիվը. «Կարծում եմ, որ կան բավարար հիմքեր, որպեսզի այդ թիվն ավելի մեծանա»,-նշել է Ա. Աշոտյանը: 
 
Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական կրթական հանգործակցության ամենահաջողված նախագիծը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմադրումն է եղել, ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է բուհի զարգացումը՝ տարածաշրջանային կրթամշակութային կենտրոնի վերածելու հեռանկարով: 
 
Նախարարը շեշտել է, որ բուհը պետք է քայլեր ձեռնարկի զարգացման ուղղությամբ՝ սկսած նոր շենքային պայմանների ապահովումից մինչև նոր ֆակուլտետների ստեղծում, ուսանողների թվաքանակի ավելացում և գիտահետազոտական բաղադրիչի ներդրում:  
 
ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հաջորդ կարևոր նախագիծը Երևանում Ֆրանսիական լիցեյի հիմադրումն է, որտեղ նախատեսվում է ֆրանսերենի խորացված ուսուցում 5-րդ դասարանից:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.