News

2016թ.-ին նախատեսված կրթական բարեփոխումները

Educational 2016-01-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով 2016 թվականի կրթական ոլորտի գերակա խնդիրներին և միջոցառումներին, նշել է՝ «Հայաստանը շարունակելու է կրթական բարեփոխումների ճանապարհը, որը պետք է բերի ազգային հենքի վրա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ունենալուն»:
Այս տարի կշարունակվի նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացման և ընդլայնման ծրագիրը. կհիմնվի շուրջ 30 նախակրթարան, կմեծանա նախադպրոցական ընդգրկվածությունը` շուրջ 6000 երեխա:
 
Հանրապետության 5 ավագ դպրոցներ հիմնովին կվերանորոգվեն և կվերազինվեն, կտրվի 12 ավագ դպրոցի հիմնանորոգման մեկնարկը»,-նշել է Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ այս տարի կշարունակվեն նաև Կրթության գերազանցության ազգային ծրագրի և «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագրերը:
 
Կշարունակվի նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ներդրումը 10 ավագ դպրոցներում: 
 
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա կառավարություն է ներկայացվել «Ասպիրանտուրայի ընդունելության» նոր կարգը, որն առավել թափանցիկ կդարձնի վերոնշյալ գործընթացը և կընդլայնի օտար լեզուների ցանկը: Անգլերենի իմացության հիմք այսուհետ “TOEFL”-ին զուգահեռ կընդունվեն “IELTS”-ի արդյունքները:
 
Այս տարի ակնկալվում է մեկ այլ նոր փաստաթղթի ընդունում` գիտական աստիճանաշնորհման հետ կապված, որը ևս ավելի թափանցիկ է դարձնելու այս գործընթացը, մասնավորապես, փորձաքննության և այլ խնդիրների տեսանկյունից»,-ամփոփել է խոսքը նախարարը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.