News

Ձմեռային արձակուրդները կրկին երկարաձգվել են

Educational 2016-01-21

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:
Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ «Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։
 
Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,-նշել է նախարարը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.