News

Գարնանային արձակուրդներ չեն տրվի

Educational 2016-01-21

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում հանգամանքների բերումով հայտարարված հարկադիր արձակուրդին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատել է, որ թեև դասապրոցեսում տասն օրվա դադարը լրացուցիչ խնդիրներ ստեղծել է, սակայն դասերի հետաձգումը առողջապահական խնդիրների հետևանք է:
«Պետք է վերականգնել 24-36 դասաժամ՝ տարրականից մինչև ավագ դպրոց: Մենք արդեն ունենք համապատասխան առաջարկություններ: Ակնհայտ է, որ չենք ունենա գարնանային արձակուրդներ:
 
Այդպիսով կլրացվի բաց թողնված հինգ օրը, մնացած հինգ օրն էլ կառաջարկենք դպրոցներն իրենք ընտրեն՝ կամ հինգ շաբաթ օր դարձնել աշխատանքային, կամ լրացուցիչ մեկական ժամ ավելացնել մնացած օրերին, ինչն այդքան էլ ցանակալի չէ, քանի որ ուսումնական ժամերը առանց այն էլ ծանրաբեռնված են»,-նշել է նախարարը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.